Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ուղեղի կաթված. ռիսկի գործոնները. med.news.am

Ուղեղի կաթված. ռիսկի գործոնները. med.news.am

Ինսուլտները կազմում են ինֆարկտների քանակի կեսը, բայց ինսլուտից մահացության դեպքերը նույնն են, ինչ ինֆարկտից։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Հովհաննես Մանվելյանը։

 

«Թեպետ ինսուլտի դեպքերը երկու անգամ ավելի քիչ են հանդիպում, սակայն կան ռիսկի որոշակի գործոններ, որոնք ինսուլտը դարձնում են կարեւոր բժշկական խնդիր»,-ասել է պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։

 

Ինսուլտներից ոչ ոք ապահովագրված չէ, նշել է պրոֆեսոր Մանվելյանը, սակայն կան ռիսկի որոշակի գործոններ, որոնք մեծացնում են ինչպես իշեմիկ, այնպես էլ հեմոռագիկ ինսուլտի հավանականությունը։ Այդ գործոնները լինում են մոդիֆիկացված (այսինքն, նրանք, որոնք կարող են ազդել կամ պահել վերահսկողության տակ), եւ ոչ մոդիֆիկացված  (ինչպիսք են տարիքը, սեռը, ռասան կամ գենետիկան. այս դեպքում ոչինչ անել  չի լինի)։

 

Անվերահսկելի հիպերտոնիա

 

Իչպես նշել է պրոֆեսոր Մանվելյանը, ինսուլտ առաջացնող առաջին գործոնը անվերահսկելի հիպերտոնիան է։ Ավաղ, այսօր շատ հայեր տառապում են զարկերակային բարձր ճնշումով, սակայն նրանցից շատերն անգամ տեղյակ էլ  չեն դրա մասին, իսկ մյուսները պարզապես ոչինչ չեն անում հիպերտոնիան վերահսկելու համար։

 

«Հայերին դժվար է բացատրել, որ հիպերտոնիան վերահսկող դեղամիջոցը պետք է օգտագործել ողջ կյանքի ընթացքում։ Սովորաբար նրանք հասկանում են, որ դեղամիջոցը պետք է ընդունել տաս օր կամ ամենաքիչը՝ մեկ ամիս, բայց իրենց դժվար է ընդունել, որ կարելի է եւ պետք է ճնշումն իջեցնող դեղամիջոցը խմել ամբողջ կյանքում»,-ասել է պրոֆեսորը,- «արդյունքում հիպերտոնիայի դեմ դեղահաբերի մշտական ընդունումը դառնում է անհրաժեշտություն ինսուլտ կամ ինֆարկտ ստանալուց հետո»։

 

Գենետիկա

 

Իչպես նշել է պրոֆեսոր Մանվելյանը, ինսուլտի առաջացման հավանականությունը ավելի է բարձրանում մի շարք գենետիկական գործոնների պատճառով, մասնավորապես, եթե արյան բարձր զարկերակային ճնշման, անոթային հիվանդությունների, արյան մակարդման խնդիրների եւ թրոմբների ձեւավորման հակվածություն կա։ Ցավոք, նման գենետիկ հակվածություն նկատվում է շատ հայերի մոտ։

 

Ծխելը

 

Շատ մասնագետներ կարծում են, որ ծխելը կրկնապատկում է ինսուլտի հավանականությունը, քանի որ այն նպաստում է քներակի եւ կորոնար զարկերակների աթերոսկրելոզի առաջացմանը։

 

 «Ծխելը ոչ միայն ինսուլտի, այլեւ շատ ուռուցքաբանական հիվանդութունների առաջացման առաջին գործոններից մեկն է։ Ծխելը ոչնչացնում է կյանքի ավելի բարձր որակ ունենալու համար պայքարող բժիշկների բոլոր ջանքերը»,- ասել է պրոֆեսոր Մանվելյանը։

 

Սննդակարգ

 

Ինսուլտի առաջացման հաջորդ գործոնը սննդակարգն է։ Ճարպային ուտելիքները, ինչպես նաեւ աղն ու շաքարը շատ վատ են անդրադառնում մարդու առողջության վրա եւ կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Շատ հայեր արդեն սովորել են ընթրիքի ժամանակ ուտել տարբեր մսային ուտելիքներ, որոնք բավականին դժվարամարս են եւ ծանրաբեռնում են օրգանիզմը։

 

Պրոֆեսորը կարծում է, որ հայկական ավանդական ուտեստը՝ խաշը, նույնպես կարող է մեծացնել ինսուլտի հավանականությունը։ «Ես խաշին դեմ չեմ, բայց ձմռան ընթացքում կարելի է խաշ ուտել 1-2 անգամ։ Մարդիկ, ովքեր հանգստյան օրերին ուտում են  խաշ, վտանգում են իրենց առողջությունը, քանի որ այն բարձրացնում է անոթներում խոլեստերինի մակարդակը, ինչը հանդիսանում է ինսուլտ առաջացնող գործոններից մեկը»,- բացատրել է պրոֆեսորը։

 

Սրտային հիվանություններ եւ շաքարային դիաբետ 

 

Սրտային հիվանությունները (ինչպիսին է սրտի անբավարարություն, նախասրտերի շողացում, սրտի իշեմիկ հիվանդություն, ձախ փորոքի սրտամկանի հիպոտրոֆիա եւ այլն) նույպես  բարձրացնում են ինսուլտի վտանգը, ասել է պրոֆեսոր Մանվելյանը:

 

Շաքարային դիաբետը կարող է մեծ դեր ունենալ ինսուլտի առաջացման գործում, քանի որ այս հիվանդները տառապում են հիպերտոնիայով, լիպիդային փոխանակության խանգարումներով եւ տարբեր աթերոսկլերոտիկ դրսեւորումներով։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. ezine.bg
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ